Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Nissan Pathfinder-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ղուկաս Մ․-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, Նորակերտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ղուկաս Մ․-ն, նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մարիամ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվ են գործել նաև «Վարդենիս» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։