«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու համար Երևան եկած արցախցի 18 երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ
«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու համար Արցախից Երևան եկած 18 երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ։
NEWS.am–ի հետ զրույցում երեխաներին ուղեկցող, Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյուրջինյանը պատմեց, որ երեկ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին են իմացել, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը։
«Մնացել ենք Գորիսում՝ հյուրանոցում։ Ծնողներն անընդհատ կապի մեջ են, անհանգիստ են երեխաների համար, բայց մենք այստեղ ենք, նրանց հետ։ Երեխաները ճիշտ է՝ կտրվել են ծնողներից, ուսումից, ոտնահարվել է երեխաների իրավունքները, այնուամենայնիվ, Ադրբեջանի ձեռագիրն ակնհայտ է, նույնիսկ մանկական միջազգային մրցույթին Արցախի երեխաների մասնակցությունը նրանք չեն հանդուրժում։ Բայց փոքրիկ Արցախը, որպեսզի երեխաներն այնտեղ ապրեն լիարժեք կյանքով, ապահովել էր այդ մասնակցությունը, որ Արցախի երեխաներն էլ ականատես լինեն այդ հրաշալի միջոցառմանը, ու ստացվեց այնպես, որ հետ վերադարձի ճանապարհին փակեցին երեխների ճանապարհը»,-ասաց Աիդա Գյուրջինյանը։
Գորիսում մնացած երեխաները 11-17 տարեկան են, «Մանկական Եվրատեսիլին» ներկա գտնվելու համար նախարարությունն ընտրել է այն երեխաներին, որոնք հաղթել են տարբեր առարկայական օլիմպիադաներում։ Ստեփանակերտում են մնացել 11–ամյա Յուլյայի ծնողները, քույրերն ու եղբայրը։ 13–ամյա Անիի ընտանիքը նույնպես Արցախում է. «Տեռորիստ ադրբեջանցիները չթողեցին, որ մեր ուրախությունը մինչև վերջ տևի, ինչպես միշտ խափանեցին, և հիմա մեզ այստեղ պահում են լավ պայմաններում, բայց որ հայրենիքդ վտանգի տակ է, այդ ամենը իմաստ չունի։ Մեր հարազատները Արցախում են գտնվում, իսկ մենք այստեղ»։