Աշխարհ

13.12.2022 19:44


Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատկերասրահ է կառուցում՝ պատմության ամենաթանկ արվեստի գործը ցուցադրելու համար

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատկերասրահ է կառուցում՝ պատմության ամենաթանկ արվեստի գործը ցուցադրելու համար

Վերածննդի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե մունդի» կտավը, որը վաճառվել է ռեկորդային 450 միլիոն դոլարով, այժմ պահվում է Սաուդյան Արաբիայում:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, երկրի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը կառուցում է հատուկ պատկերասրահ՝ Դա Վինչիի գլուխգործոցը հայրենիքում ցուցադրելու համար:

Բրիտանացի հայտնի արվեստի պատմաբան Մարտին Քեմփը, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Չելթենհեմի գրական փառատոնում, բացահայտել է, որ արքայազնն իրեն հրավիրել է Սաուդյան Արաբիա՝ կտավը տեսնելու։

«Այն Սաուդյան Արաբիայում է: Երկիրը կառուցում է պատկերասրահ, որի շինարարությունը, կարծում եմ, պետք է ավարտվի 2024 թվականին»,-ասել է Քեմփը՝ ըստ The Art Newspaper-ի:

Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե մունդի»-ն գրեթե կես միլիարդ դոլարով գնվել է 2017 թվականին Christie’s New York-ում՝ դառնալով պատմության ամենաթանկ արվեստի գործը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը