Աշխարհ

14.12.2022 19:42


Հայաստան-Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու

Հայաստան-Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան–Արցախ միջանցքը փակած Ադրբեջանի քայլերին։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է «Լաչինի միջանցքը» ադրբեջանցիների կողմից փակելու թեմային։ Նա հայտարարել է, թե Ղարաբաղում հայերը Ադրբեջանին պատկանող հողերում հանքեր են շահագործում եւ թույլ չեն տալիս ադրբեջանցի մասնագետներին մոտենալ ստուգումների։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են»,–պնդել է Չավուշօղլուն՝ նշելով, որ ադրբեջանցիներն իրավուքն ունեն իրենց իրավունքները պաշտպանեն եւ այդ հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը