Լրահոս

15.12.2022 11:53


«Եկել էի Եռաբլուր՝ որդուս ծնունդը նշելու». պատերազմին 2 որդիներին կորցրած մայրը մնացել է Հայաստանում (տեսանյութ)

«Եկել էի Եռաբլուր՝ որդուս ծնունդը նշելու». պատերազմին 2 որդիներին կորցրած մայրը մնացել է Հայաստանում (տեսանյութ)

Երեք օր շարունակ փակ պահելու հետևանքով մի քանի հարյուր արցախցիներ մնացել են Գորիսի և Կապանի հյուրանոցներում։ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում երկու որդիներին կորցրած Գոհար Ասլանյանը Ստեփանակերտից Երևան էր եկել՝ զոհված որդու՝ Անդրանիկ Ղազարյանի ծննդյան տարեդարձը Եռաբլուրում նշելու համար, եկել է ու չի կարողանում հետ վերադառնալ իր տուն։

«Տղայիս ծննդյան օրն էր, եկել էի Եռաբլուր, ամսի 11-ին նշեի ու վերադառնայի տուն։ Թոռնիկներս, հարսս Ստեփանակերտում են, սակայն մտանք շրջափակման մեջ։ Երեք թոռնիկներս նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին»,-ասաց Գոհար Ասլանյանը։

Գոհար Ասլանյանը վստահեցնում է, ինքն Արցախը չի լքելու. «Ադրբեջանը լավ իմանալով որ Արցախը հայկական հող է, փորձում է այնուամենայնիվ ապացուցել, թե սա իրենցն է։ Արցախը արցախցիներինն է, և այն արցախցիներինը, որոնց կռվել են, այնտեղ են մնացել»։

Նա պատմեց, որ նաև առողջական խնդիրներ ունի, դժվարությամբ է հիմա հյուրանոցում մնում. «Սրտի վիրահատություն եմ տարել։ Այստեղ միայնակ եմ։ Թոռնիկներս Արցախում են, ուզում եմ այնտեղ գնալ, սպասում եմ ամեն րոպե»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը