Աշխարհ

15.12.2022 13:28


Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն․ Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն․ Հենրիխ Մխիթարյան

Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը, որը շարունակվում է արդեն երրորդ օրը:

Նա նշել է, որ Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա գտնվում է ամբողջական շրջափակման մեջ:

«Ավելին՝ Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը, ինչն ավերիչ հետևանքներ կարող է ունենալ: Հաշվի առնելով ձմեռն ու այն, որ գիշերը օդի ջերմաստիճանն իջնում է զրոյից ցածր, տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ: Եվ սա դառնում է իրական մարդասիրական աղետ: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն»,-գրել է մարզիկը:

Image

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը