Զախարովա. Մոսկվան ակնկալում է շատ մոտ ժամանակում Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնում
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորքի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տրանսպորտային կապերի վերսկսումը»,-ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքներն ու սադրանքներն անթույլատրելի է որակել։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետ կերպով կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով տարածաշրջանում կայունության երաշխավոր»,-ավելացրել է նա։
Նա նշել է, որ Լաչինի միջանցքն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ, գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
«2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելով կողմերը պատասխանատվություն են ստանձնել, որոնց պետք է խստորեն հետևեն։ Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,-ասել է նա։

Աղբյուրը՝ panorama.am