Լրահոս

15.12.2022 16:08


Այս պայմաններում արցախահայերը շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել․ Արամ Առաջինի կոչը՝ միջազգային համայնքին

Այս պայմաններում արցախահայերը շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել․ Արամ Առաջինի կոչը՝ միջազգային համայնքին

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը միջազգային համայնքին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով միջամտել, որպեսզի Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքը, որը Արցախի ու Հայաստանի միջև միակն կապն է, վերաբացվի:

«Ադրբեջանի այս քայլը ցեղասպանության դրսևորում է, քանի որ այս պայմաններում արցախահայերը շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել: Հետևաբար, միջազգային համայնքն իրավունք չունի անտարբեր և լուռ մնալու մարդասիրական ու մարդկային հիմնական օրենքների և սկզբունքների խախտմանը»,-շեշտել է վեհափառ հայրապետը։

Արամ Ա կաթողիկոսի կոչը փոխանցվել է միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային այլ կազմակերպությունների:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։

Այս խորագրի վերջին նյութերը