Աշխարհ

16.12.2022 11:50


Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին

Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Դիվանագիտության ղեկավարները քննարկել են փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։

Մևլույթ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

Նա նաև Իրանի հետ տարածաշրջանային համագործակցության խթանումը որակել է որպես «խիստ կառուցողական» և ողջունել երկու հարևանների բարձրաստիճան պաշտոնյաների շփումները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը