Աշխարհ

16.12.2022 19:50


ԱՄՆ-ում գաղտնազերծվել են Ջոն Քենեդու սպանության մասին հազարավոր արխիվային փաստաթղթեր

ԱՄՆ-ում գաղտնազերծվել են Ջոն Քենեդու սպանության մասին հազարավոր արխիվային փաստաթղթեր

Սպիտակ տունը կարգադրել է ամբողջությամբ գաղտնազերծել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հազարավոր փաստաթղթեր։ Համացանցում հանրությանը հասանելի է դարձել ավելի քան 13 հազար ֆայլ, ինչը կազմում է այս գործին նվիրված արխիվային փաստաթղթերի ավելի քան 97%-ը։

Աղմկահարույց բացահայտումներ չեն սպասվում, սակայն պատմաբանները հույս ունեն ավելին իմանալ ենթադրյալ մարդասպանի մասին:

Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին գնդակահարվել և սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալլաս քաղաք այցելության ժամանակ։

1992 թվականի օրենքը կառավարությանը պարտավորեցնում էր հրապարակել սպանության բոլոր փաստաթղթերը մինչև 2017 թվականի հոկտեմբեր:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է գործադիր հրաման, որը թույլ է տալիս այս գաղտնազերծումը, սակայն միևնույն ժամանակ շեշտել է, որ որոշ ֆայլեր գաղտնի կմնան մինչև 2023 թվականի հունիսը, քանի որ դրանց հրապարակումը կարող է վնաս պատճառել:

ԱՄՆ-ի ազգային արխիվը հայտնել է, որ 515 փաստաթուղթ կմնա ամբողջությամբ գաղտնի, իսկ ևս 2545 փաստաթուղթ՝ մասամբ գաղտնի:

1964 թվականին Ուորենի հանձնաժողովի կողմից իրականացված ամերիկյան հետաքննությունը պարզել է, որ Քենեդին սպանվել է ամերիկացի քաղաքացի Լի Հարվի Օսվալդի կողմից, որը նախկինում եղել է Խորհրդային Միությունում. նա գործել է միայնակ:

Օսվալդը սպանվել է Դալլասի ոստիկանական բաժանմունքի նկուղում՝ ձերբակալությունից երկու օր անց։ Հինգշաբթի ԿՀՎ-ն կրկնել է, որ երբեք չի առնչվել Օսվալդի հետ և նրա մասին տեղեկությունները չի թաքցրել ԱՄՆ քննիչներից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը