Մենք անվստահություն ենք հայտնում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը. «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյան
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․
-Զրույցի սկզբում նշեցիք, որ հայկական ֆուտբոլում մեծ ներուժ եք տեսնում, արդյոք ՀՖՖ ներկայիս ղեկավարությունն ունա՞կ է ռեալիզացնել դա:
-Դա իմ գլխավոր ցավն է, բայց ես տեսնում եմ շատ տաղանդավոր երիտասարդների սերունդ։ Կան խաղացողներ, ովքեր կարող են մեծ աստղեր դառնալ: Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել և հայտարարել, որ մենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական շանսեր կարող ենք ունենալ առաջիկա վեց տարվա ընթացքում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, և անհրաժեշտ է հենց հիմա, հենց այս պահից սկսել։ Առաջին բանը, իհարկե, պետք է փոխել ՀՖՖ գործող, ոչ կոմպետենտ ղեկավարությանը։ Այդ պատճառով «Փյունիկ ՖԱ»-ի անունից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք անվստահության քվե ենք հայտնում ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը: Կոչ ենք անում ֆեդերացիայի բոլոր անդամներին միանալ մեզ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միավորվել հանուն մեր ֆուտբոլի ապագայի և վերջապես ընտրել փորձառու, պրոֆեսիոնալ կառավարիչներ, ովքեր կօգնեն մեր ֆուտբոլին շարժվել առաջ, ոչ թե ունենալ հետընթաց: