Ամուսինները ճանապարհորդել են 8-ամյա դստեր մարմնի հետ, քանի որ «ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ»
Միացյալ Նահանգներում ամուսինները ճանապարհորդել են իրենց 8-ամյա դստեր դիակի հետ նրա մահից 3ամիս անց, քանի որ «ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ», գրում է NYP-ը:
33-ամյա Մենդի Միլլերը և 28-ամյա Ալեքսանդր Կուրմոյարովը ձերբակալվել են Հարավային Դակոտա նահանգի Միտչել քաղաքում։ Միլլերը քննիչին ասել է, որ իրենց որդեգրած դուրստրը մահացել է սեպտեմբերի 10-ին, ինչը հակասում է Կուրմոյարովի տեսակետին: Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան մահացել է Վաշինգտոնի Էյրվեյ Հայթսում Հելոուինից անմիջապես առաջ:
Կուրմոյարովի խոստովանել է, որ աղջկա համար բժիշկներին չեն դիմել և մահվան մասին չեն հայտնել իշխանություններին, քանի որ ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ և վախեցել են, որ ոստիկանություն հայտնելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ:
Վաշինգտոնի և Հարավային Դակոտայի իրավապահ մարմինները երեխայի մահվան մասին չեն տեղեկացվել, սակայն Միտչելիի ոստիկանությունը տարօրինակ պատմության մասին տեղեկացել է, երբ նրանց է զանգահարել Դևիսոնի շրջանի դատաբժիշկն ու հայտնել, որ զույգը կապվել է իր հետ:
Սպաները ացելել են զույգի տուն, որտեղ հայտնաբերել են դագաղ, որում աղջկա մարմինն է եղել:
Միլլերին և Կուրմոյարովին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի մահվան մասին իրավապահներին չտեղեկացնելու համար: Նրանք ձերբակալվել են, Դակոտայի և Վաշինգտոնի ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:
Ամուսինները ճանապարհորդել են 8-ամյա դստեր մարմնի հետ, քանի որ «ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ»
Միացյալ Նահանգներում ամուսինները ճանապարհորդել են իրենց 8-ամյա դստեր դիակի հետ նրա մահից 3 ամիս անց, քանի որ «ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ», գրում է NYP-ը:
33-ամյա Մենդի Միլլերը և 28-ամյա Ալեքսանդր Կուրմոյարովը ձերբակալվել են Հարավային Դակոտա նահանգի Միտչել քաղաքում։ Միլլերը քննիչին ասել է, որ իրենց որդեգրած դուրստրը մահացել է սեպտեմբերի 10-ին, ինչը հակասում է Կուրմոյարովի տեսակետին: Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան մահացել է Վաշինգտոնի Էյրվեյ Հայթսում Հելոուինից անմիջապես առաջ:
Կուրմոյարովի խոստովանել է, որ աղջկա համար բժիշկներին չեն դիմել և մահվան մասին չեն հայտնել իշխանություններին, քանի որ ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ և վախեցել են, որ ոստիկանություն հայտնելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ:
Վաշինգտոնի և Հարավային Դակոտայի իրավապահ մարմինները երեխայի մահվան մասին չեն տեղեկացվել, սակայն Միտչելիի ոստիկանությունը տարօրինակ պատմության մասին տեղեկացել է, երբ նրանց է զանգահարել Դևիսոնի շրջանի դատաբժիշկն ու հայտնել, որ զույգը կապվել է իր հետ:
Սպաները ացելել են զույգի տուն, որտեղ հայտնաբերել են դագաղ, որում աղջկա մարմինն է եղել:
Միլլերին և Կուրմոյարովին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի մահվան մասին իրավապահներին չտեղեկացնելու համար: Նրանք ձերբակալվել են, Դակոտայի և Վաշինգտոնի ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:
Աղբյուրը՝ news.am