Աշխարհ

17.12.2022 17:39


Դրոնի օգնությամբ նոր պատկերներ են հայտնաբերվել Նազկա սարահարթում

Դրոնի օգնությամբ նոր պատկերներ են հայտնաբերվել Նազկա սարահարթում

Հնագետները հայտարարել են Նազկա սարահարթում 168 նոր պատկերների, այսպես կոչված, գեոգլիֆների հայտնաբերման մասին, բացի արդեն հայտնի 200-ից, հաղորդում է Planet Today-ը։

Ճապոնիայի Նագատա համալսարանի գիտնականները նոր պատկերներ են հայտնաբերել դրոնների և աերոլուսանկարչության այլ մեթոդների օգնությամբ։ Հայտնաբերվել են մարդկանց, օձերի, կատուների, թռչունների, ծիծեռնակի և ուղտերի պատկերներ: Գիտնականների խոսքով՝ սարահարթում կան նաև այլ պատկերներ։ Դրանք հայտնաբերելու նպատակով հնագետները մտադիր են սքանավորել սարահարթի մակերեսը՝ օգտագործելով արհեստական բանականություն։

Ենթադրվում է, որ գեոգլիֆները ստեղծվել են մ. թ. ա. 100-ից մինչև մ. թ. 300 թվականը: 1994-ին Նազկա սարահարթի պատկերներին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ:

Այս խորագրի վերջին նյութերը