Լրահոս

17.12.2022 12:26


Վթար Նոր Հաճնի կամրջի վրա. կան տուժածներ

Վթար Նոր Հաճնի կամրջի վրա. կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին` Նոր Հաճնի կամրջի վրա, բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ ատարածք։

Այս խորագրի վերջին նյութերը