Լրահոս

25.04.2009 16:12


Հայ ցուցարարները բախվել են հունական ոստիկանության հետ

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ողջ աշխարհում, այնպես էլ Հունաստանում, բազմաթիվ սգո արարողություններ են տեղի ունեցել։ Հարյուրավոր մարդիք, Հայաստանի դրոշի ներքո, հավաքվել են Աթենքի կենտրոնական հրապարակում և երթով գնացել դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Այնտեղ նրանք փորձել են Հայոց ցեղասպանությունն ընդունելու պահանջագիր ներկայացնել Թուրքիայի դիվանագետներին, բայց հունական ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել մոտենալ դեսպանատանը և մարդկանց ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ։ Տուժածների և ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։

Մեր տեղեկություններով՝ հունահայ բոլոր կազմակերպություններն իրենց վրդովմունքն են արտահայտել միջադեպի կապակցությամբ, ինչպես նաև հույս են հայտնել, որ Հունաստանի կառավարությունը պատշաճ կարձագանքի և բացատրություն կտա միջադեպի վերաբերյալ։

 

Այս խորագրի վերջին նյութերը