Լրահոս

19.12.2022 10:54


Սպանություն` Գեղարքունիքում, 31-ամյա տղամարդը, ում մարմնի վրա եղել են սուր կտրող-ծակող վերքեր, հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Սպանություն` Գեղարքունիքում, 31-ամյա տղամարդը, ում մարմնի վրա եղել են սուր կտրող-ծակող վերքեր, հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Էդվարդ Հ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա եղել է դանակահարված, մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներով։

Մահացածին շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի 15 հասցեից։ Տեղում պարզվել է, որ նշված տունը պատկանում է Գավառի բնակիչ 42-ամյա Սարգիս Մ․-ին։ Տունը, որը երկհարկանի է, 1-ին և 2-րդ հարկերի տարբեր սենյակներում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բազմաթիվ արնանման հետքեր։

Իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցեում Գավառի բնակիչ 48-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Էդվարդ Հ․-ի հետ, որի ժամանակ էլ դանակով հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նա մահացել է։

Կասկածյալը տաք հետքերով հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեզարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Սպանվածն ու սպանության կակածանքով ձերբակալվածը նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված։

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը