Լրահոս

19.12.2022 14:53


4-ամսական արցախցի փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում. շտապ պետք է Երևան տեղափոխել

4-ամսական արցախցի փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում. շտապ պետք է Երևան տեղափոխել

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում գտնվող 4–ամսական երեխայի մոտ հայտնաբերվել է Վիսցերալ լեյշմանիոզ, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am–ին ասաց բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։

Երեխայի ախտորոշումը տրվել է շաբաթ օրը, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Նախկինում նման ախտորոշումով երեխաները տեղափոխվել են Երևան, որտեղ և բուժում են ստացել, սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ստիպված ենք Ստեփանակերտում բուժումը կազմակերպել, սակայն, նեղ մասնագետի կարիք կա այս պահին»,-ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։

Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այս խորագրի վերջին նյութերը