Լրահոս

20.12.2022 10:10


Դավթաշենի կամրջին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տուժել է. ճանապարհը միակողմանի բացվել է (տեսանյութ)

Դավթաշենի կամրջին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տուժել է. ճանապարհը միակողմանի բացվել է (տեսանյութ)

Դեկտեմբերի 20-ին ժամը 07։22-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների՝ բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:

Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը