Աշխարհի գավաթը նվաճած ֆուտբոլիստներին Բուենոս Այրեսում դիմավորել են իսկական հերոսների պես (լուսանկար, տեսանյութ)
Արգենտինայում մեծ շուքով դիմավորել են Ֆուտբոլի ազգային հավաքականին, որը Կատարում Աշխարհի առաջնության եզրափակչում, հաղթելով Ֆրանսիային, դարձել է չեմպիոն:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Բուենոս Այրեսի Էզեյզա միջազգային օդանավակայանում վայրէջքից հետո ֆուտբոլիստներին իսկական հերոսների պես են դիմավորել: Օդանավից առաջինը դուրս է եկել հավաքականի աստղ Լիոնել Մեսին՝ վեր բարձրացնելով բաղձալի գավաթը:
Այն բանից հետո, երբ բոլոր ֆուտբոլիստներն իջել են օդանավից, նրանք նստել են բաց տանիքով ավտոբուսն ու անցել տասնյակ հազարավոր երկրպագուներից բաղկացած ամբոխի միջով: