Լրահոս

20.12.2022 13:53


Վարդենիսում տեղի ունեցած ավտովթարից մահացածները վարորդների կանայք էին, վիրավորները նրանց երեխաներն են

Վարդենիսում տեղի ունեցած ավտովթարից մահացածները վարորդների կանայք էին, վիրավորները նրանց երեխաներն են

Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք բնակավայրի տարածքում երեկ՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածները վարորդների կանայք էին։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին բնակավայրի վարչական ղեկավար Զոյա Գևորգյանը։

Միմյանց բախված Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաների վարորդները հարազատ եղբայրներ են՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը և 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Զոյա Գևորգյանը պատմեց, որ նրանց կանայք՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը և 33-ամյա Մելինե Գևորգյանը, Վարդենիսից էին հարս եկել Իսկոյանների ընտանիք։

Դեպքի օրը մեքենայում եղել են միայն եղբայրներից մեկի ընտանիքի երեխաները, որոնցից մեկի վիճակը ծանր է, շարունակում է մնալ հիվանդանոցում, իսկ մյուսը դուրս է գրվել։

«Սովորական ընտանիք էին, խաղաղ, հանգիստ, չարչարվող։ Իրար հարևան էին, առանձին էին ապրում»,- պատմեց վարչական ղեկավարը։

Նշենք, որ վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը