Աշխարհ

21.12.2022 10:38


Երկրպագուները փորձել են ցատկել Արգենտինայի թիմի ավտոբուսի մեջ, կան տուժածներ (տեսանյութ)

Երկրպագուները փորձել են ցատկել Արգենտինայի թիմի ավտոբուսի մեջ, կան տուժածներ (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի չեմպիոնական ավտոբուսային շքերթը դադարեցվել է անկառավարելի իրավիճակի հետևանքով։

Ֆանատները փորձել են կամուրջներից ցատկել ավտոբուսի մեջ։ Նրանցից մեկին հաջողվել է հայտնվել ավտոբուսի մեջ, մյուսը ընկել է ավտոբուսից և վնասվածքներ ստացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Արդեն հայտնի է դարձել այլ վայրերում երկու զոհի մասին։

Դրանից հետո ֆուտբոլիստները ուղղաթիռներով հեռացել են Բուենոս Այրեսի կենտրոնից։

Բուենոս Այրեսի փողոցներում աշխարհի չեմպիոններին դիմավորել է ավելի քան չորս միլիոն մարդ։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը