Ռուբեն Հայրապետյանը կդիմի ՀՀԿ–ից և ԱԺ–ից դուրս գալու համար
ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանըհենց այսօր էլ մեծ հաճույքով կհրաժարվի Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, ուղղակի անիմաստ է համարում, քանի որ հերթական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, և նոր ընտրություններով պետությանը լրացուցիչ ծախսերի տակ գցել չի ցանկանում։
–Մնացել է 2–3 ամիս, համբերե՛ք, էլի, կգնամ, ի՞նչ եք ուզում։ Եթե շատ եմ խանգարում ձեզ որպես պատգամավոր, չե՛մ լինի։ Ե՛ս եմ ասել, որ դա իմ տեղը չի, և նորից եմ պնդում, որ իմ տեղն ԱԺ–ն չի, իմ տեղն այնտեղ է, որտեղ ես ինձ ավելի լավ եմ զգում,–մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Ռ. Հայրապետյանը՝ ավելացնելով, որ ինքն իրեն պատգամավոր չի էլ համարում.
–Ես քաղաքականությամբ չեմ զբաղվելու։ Ես զբաղվելու եմ միայն բիզնեսով և սպորտով։ Այնուամենայնիվ, ձեզ խոստանում եմ քննարկել մոտ օրերս. եթե իմ կուսակցությունը թույլատրեց, արագ հրաժարական կտամ։
Ռուբեն Հայրապետյանը մտադիր է նաև դուրս գալ ՀՀԿ–ից։
–Հիմա ես անկախ մարդ չեմ։ Ա՛յ, երբ ես պատգամավոր չեմ լինի, կխնդրեմ նաև կուսակցությունից դուրս գալ ժամանակավոր, որ իմ արարքներն իմ կուսակցությանն ու իմ գործընկերներին չվարկաբեկեն, այն ժամանակ կտեսնենք հլը՝ ով է իմ դեմ բաներ անում,–նշել է Ռ. Հայրապետյանը։
Ռուբեն Հայրապետյանը կդիմի ՀՀԿ–ից և ԱԺ–ից դուրս գալու համար
ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հենց այսօր էլ մեծ հաճույքով կհրաժարվի Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, ուղղակի անիմաստ է համարում, քանի որ հերթական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, և նոր ընտրություններով պետությանը լրացուցիչ ծախսերի տակ գցել չի ցանկանում։

7or.am