Ավստրալիայում զբոսաշրջիկները պետք է վճարեն տեսարժան վայրերում լուսանկարվելու համար
2023թ. ապրիլից ավստրալական Հյուսիսային տարածք շրջանի կառավարությունը նախատեսում է ճանապարհորդներից վճար գանձել տեսարժան վայրեր այցելելու և լուսանկարվելու համար, տեղեկացրել է Mirror-ը։
Մասնավորապես, վճարովի են դառնալու Էդիտ ջրվեժ, Լիտչֆիլդ ազգային պարկ և Մատարանկի տաք աղբյուրներ այցելությունները։ 85 պարկերից և արգելոցներից, որոնք գտնվում են Հյուսիսային տարածքի կառավարության կառավարման տակ, 50-ում այցելուներից գումար կգանձվի։
Մեկ ընտանիքի համար մեկ օրվա տոմսը կարժենա 25 դոլար։Երկու շաբաթով ուղևորությունները կարժենան 75 դոլար։ Տեղի բնակիչները չեն վճարելու։
Նորամուծությունը կարող է կրճատել սոցցանցերում տեսարժան վայրերի լուսանկարների տեղադրման թիվը, մտավախություն ունեն փորձագետները։ Բայց և, միևնույն ժամանակ, լրացուցիչ միջոցները թույլ կտան նպաստել էկոհամակարգի պահպանությանը և ապագա սերունդների համար օբյեկտները պահել նախնական տեսքով։
Ավստրալիայում զբոսաշրջիկները պետք է վճարեն տեսարժան վայրերում լուսանկարվելու համար
2023թ. ապրիլից ավստրալական Հյուսիսային տարածք շրջանի կառավարությունը նախատեսում է ճանապարհորդներից վճար գանձել տեսարժան վայրեր այցելելու և լուսանկարվելու համար, տեղեկացրել է Mirror-ը։
Մասնավորապես, վճարովի են դառնալու Էդիտ ջրվեժ, Լիտչֆիլդ ազգային պարկ և Մատարանկի տաք աղբյուրներ այցելությունները։ 85 պարկերից և արգելոցներից, որոնք գտնվում են Հյուսիսային տարածքի կառավարության կառավարման տակ, 50-ում այցելուներից գումար կգանձվի։
Մեկ ընտանիքի համար մեկ օրվա տոմսը կարժենա 25 դոլար։ Երկու շաբաթով ուղևորությունները կարժենան 75 դոլար։ Տեղի բնակիչները չեն վճարելու։
Նորամուծությունը կարող է կրճատել սոցցանցերում տեսարժան վայրերի լուսանկարների տեղադրման թիվը, մտավախություն ունեն փորձագետները։ Բայց և, միևնույն ժամանակ, լրացուցիչ միջոցները թույլ կտան նպաստել էկոհամակարգի պահպանությանը և ապագա սերունդների համար օբյեկտները պահել նախնական տեսքով։
Աղբյուրը՝ news.am