Աշխարհ

21.12.2022 20:17


Երկրի վրա զանգվածային անհետացումը կարող է սկսվել 2100 թվականին. Daily Mail

Երկրի վրա զանգվածային անհետացումը կարող է սկսվել 2100 թվականին. Daily Mail

Բրիտանական Daily Mail թերթը՝ հղում անելով ավստրալացի և եվրոպացի գիտնականներին, գրում է, որ կլիմայի փոփոխության և Երկրի վրա մոլորակի բնական հարստությունների գիշատիչ շահագործման պատճառով տեսակների զանգվածային ոչնչացում կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:

Սուպերհամակարգչի օգնությամբ Երկրի վրա ստեղծվել են ավելի քան 15 հազար սննդային շղթաների մոդելներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ վատագույն սցենարի դեպքում մինչև 2050 թվականը կենդանիների և բույսերի բոլոր տեսակների մինչև 10 տոկոսը կվերանա, իսկ 2100 թվականին՝ մինչև 27 տոկոսը:

Գիտնականները ոչնչացման գլխավոր պատճառ են համարում գլոբալ տաքացումը և մարդկային գործունեությունը։

Հետազոտողները նշել են, որ այս գործընթացների գնահատման նախորդ մոտեցումները սխալ են եղել, նրանք հաշվի չեն առել տեսակների փոխազդեցության հետ կապված համատեղ ոչնչացումը:

Նոր եզրահանգումները շատ ավելի հոռետեսական են, քան գիտնականները կարծում էին նախկինում։

Կենսաբանները նաև պարզել են, որ միջատների անհետացումը տարեկան ավելի քան 400 հազար մարդու մահվան է հանգեցնում։ Հարվարդի Չանի հանրային առողջության դպրոցի գիտնականները պարզել են, որ փոշոտիչների կորուստը հանգեցրել է մրգերի, բանջարեղենի և ընկույզների բերքի 3-5 տոկոսով նվազեցմանը և, ըստ գնահատականների, 427 հազար ավելորդ մահերի՝ ուղեկցող հիվանդությունների պատճառով, ներառյալ՝ սրտի հիվանդությունը, ինսուլտը, շաքարախտը և քաղցկեղի որոշ տեսակներ։

Ացբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը