Աշխարհ

21.12.2022 18:35


Կհեռանամ Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, հենց որ գտնեմ ինչ-որ մեկին, որը բավականաչափ հիմար կլինի այս աշխատանքը ստանձնելու համար. Իլոն Մասկ

Կհեռանամ Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, հենց որ գտնեմ ինչ-որ մեկին, որը բավականաչափ հիմար կլինի այս աշխատանքը ստանձնելու համար. Իլոն Մասկ

Twitter-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասկն օրերս իր էջում հարցում էր հրապարակել այն հարցի շուրջ, թե արդյոք նա պետք է հեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից։ Հարցվածների մեծամասնությունը կողմ է եղել Մասկի հեռանալուն, ինչի կապակցությամբ նա խոստացել է լքել պաշտոնը համապատասխան իրավահաջորդի ընտրությունից անմիջապես հետո։

«Ես կհեռանամ գործադիր տնօրենի պաշտոնից, հենց որ գտնեմ ինչ-որ մեկին, որը բավականաչափ հիմար կլինի այս աշխատանքը ստանձնելու համար: Դրանից հետո ես պարզապես կղեկավարեմ մշակման և սերվերների սպասարկման թիմերը»,-իր էջում գրել է Իլոն Մասկը։

Դեկտեմբերի 20-ին CNBC-ն հայտնել է, որ Մասկը սկսել է Twitter-ի նոր ղեկավար փնտրել դեռևս վերոնշյալ հարցման հրապարակումից առաջ։ Մասկը ղեկավարում է ընկերությունը այս տարվա հոկտեմբերի 28-ից. այս ընթացքում նրան հաջողվել է բարեփոխումներ նախաձեռնել Twitter-ում, ինչը առաջացրել է հարթակի լսարանի, հասարակական և քաղաքական գործիչների ոչ միանշանակ արձագանքը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը