Լրահոս

23.09.2011 16:23


ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոսս Կանը կառերեսվի «բռնաբարված» լրագրողի հետ

ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոսս Կանը կառերեսվի «բռնաբարված» լրագրողի հետ

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար  Դոմինիկ Ստրոսս Կանը կառերեսվի գրող, լրագրող Տրիստան Բանոնի հետ, ով նրան մեղադրում է բռնաբարության փորձ կատարելու մեջ։

Առերեսումն իրականացվելու է լրագրողի պահանջով, ով ուզում է հանդիպել իրեն «նեղացնողի» հետ դեմ հանդիման։

–Ես ուզում եմ, որ նա իմ աչքերին նայելով ասի, որ ես ամեն ինչ հորինել եմ,–հայտարարել է Բանոնը։

Բանոնը պնդում է, որ Ստրոսս Կանն իրեն փորձել է բռնաբարել 2003–ին, երբ ինքը  քաղաքական գործչից հարցազրույց էր վերցնում։

ԱՄՀ նախկին ղեկավարն էլ Բանոնի մեղադրանքները հորինվածք է անվանել և հայց ներկայացրել նրա դեմ զրպարտության մեղադրանքով։

Նա հայտարարել է, որ ընդամենը ցանկացել է համբուրել Բանոնին, իսկ երբ նա ընդդիմացել է, դադարեցրել է այդ փորձերը։

Այս խորագրի վերջին նյութերը