Կոմիտասի պողոտայում բախվել են Mercedes E321-ն ու Hyundai Sonata-ն
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai Sonata և Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Մատինյանի վարած Mercedes E321 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրեկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև ապահովագական ընկերությունների ներկայացուցիչները։