Լրահոս

21.12.2022 21:20


Գյումրիում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն

Գյումրիում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգման արդյունքները, որոնք փաստել են. տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը, արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:

Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:

Այս խորագրի վերջին նյութերը