Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են են բջջային կապը խափանող համապատասխան սարքավորումներ
Որոշ ԶԼՄ-ում լուրեր են տարածվել, իբր կալանավորներին և դատապարտյալներին «զրկել» են բջջային հեռախոսից օգտվելու հնարավորությունից:
Հայտնում ենք, որ կալանավորները և դատապարտյալները կապից օգտվում են` ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի 180, 181, 182, 183, 184, 185 կետերի համաձայն:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում բջջային հեռախոս կրելուն, ապա տեղեկացնենք, որ ըստ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դատապարտյալների արգելված իրեր ունենալու ցանկի 3-րդ կետի` արգելվում է կրել ցանակացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն) բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱՆ ինչպես «Նուբարաշեն» այնպես էլ մյուս քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրված են բջջային կապը խափանող համապատասխան սարքավորումներ, որոնց գործարկումը դեռևս փորձնական փուլում է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին: