Աշխարհ

22.12.2022 10:42


Վաշինգտոնում կայացել է Բայդեն-Զելենսկի հանդիպումը, Զելենսկին տուն կվերադառնա 2 մլրդ դոլարի ռազմական օգնությամբ

Վաշինգտոնում կայացել է Բայդեն-Զելենսկի հանդիպումը, Զելենսկին տուն կվերադառնա 2 մլրդ դոլարի ռազմական օգնությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային և խոստացել է ևս 45 մլրդ դոլարի աջակցություն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Բայդենին աջակցության համար։

«Ես տուն եմ վերադառնում լավ լուրերով՝ գրեթե 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթով, որոնց գլխավոր տարրը Patriot համակարգերն են, որոնք կուժեղացնեն մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները»,-ասել է Զելենսկին։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կիևին Patriot համակարգերի մատակարարումը չի հանգեցնի Ռուսաստանի կողմից էսկալացիայի, Բայդենը նշել է, որ այդպես չի կարծում, քանի որ Patriot-ը պաշտպանական համակարգ է։

Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։

«Նրանք չեն ցանկանում Համաշխարհային երրորդ պատերազմ։ Եվ կարծում եմ՝ դրանից կարելի է խուսափել՝ այնպես անելով, որ Ուկրաինան կարողանա հաջողության հասնել ռազմադաշտում»,-ասել է Բայդենը։

Այս խորագրի վերջին նյութերը