Լրահոս

22.12.2022 12:08


Զինված ավազակային հարձակում Երևանում․ տուժողի բերանը կպչուն ժապավենով փակել, պահել են նկուղում ու հափշտակել մոտ 1 միլիոն դրամ

Զինված ավազակային հարձակում Երևանում․ տուժողի բերանը կպչուն ժապավենով փակել, պահել են նկուղում ու հափշտակել մոտ 1 միլիոն դրամ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանք քաղաքի Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկի բնակիչ 75-ամյա Էդիկ Ա․-ի կողմից, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակվել են, կոտրել են տան դուռը, մտել տուն, դարակից վերցրել այնտեղ եղած գումարը, ապա «սկոճով» կապել են իր բերանը, իջեցրել նկուղ և ստիպել, որ տանը եղած մնացած գումարի տեղը հայտնի։

Արդեն տեղում Էդիկ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տուն մտած անձը ձեռքին ունեցել է դանակ և իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել է 800 հազարից 1 միլիոն ՀՀ դրամ գումար, պատճառելով նաև գույքային վնաս։ Նա հայտնել է, որ հանցագործը եղել է դիմակավորված։ Ու երբ իրեն իջեցրել է նկուղ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը