Լին Թրեյսին Հայաստանում անելիքն արեց, հասավ Ռուսաստանին
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Նախագահ Ջո Բայդենի կողմից սեպտեմբերին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 93 օրենսդիր, դեմ է քվեարկել երկու սենատոր։
Նա կլինի Նահանգների առաջին կին դեսպանը Ռուսաստանում։ Թրեյսին մինչ այս ԱՄՆ-ի դեսպանն էր Հայաստանում։ Դիվանագիտական գործունեության ընթացքում նախկինում նա աշխատել է Մոսկվայի դեսպանատանը, ինչպես նաև Պետդեպարտամենտում Եվրոպայի և Եվրասիայի բաժնում զբաղեցրել է Ռուսաստանի գծով ավագ խորհրդականի պաշտոնը։

Աղբյուրը՝ yerevan.today