Լրահոս

22.12.2022 14:56


Ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում ռումբեր են տեղադրված

Ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում ռումբեր են տեղադրված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին համապաստասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այբ» ավագ դպրոցում, ինչ նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։

Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ այս ամենը հերթական կեղծ ահազանգեր են։ Նշված տարածքներում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու տարածքային ոստիկանության բաժինների ծառայողները։ Այս պահին «Այբ» ավագ դպրոցում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Հայկ Սուքիասյանն ու Գոհար Պետրոսյանը։ Տեղում ծառայություն են կատարում նաև մասնավոր անվտանգության հատուկ ծառայության պահնորդական կազմակերպության աշխատակիցները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անվտանգության ծառայությունում ներգրավված են ՀՀ ոստիկանության Ազգային անվտանգության ծառայության նախկին ծառայողներ, ովքեր միշտ փայլել են իրենց օպերատիվությամբ ու աշխատանքային հմտություններով։ Այն ուսումնական հաստատություններում, որտեղ ահազանգեր են ստացվել, ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նույնպես հերթապահություն են իրականացնում նշված վայրերում։ Ահազանգերի վայրեր են ժամանում նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Այբ»-ում այս պահին ամեն ինչ հանգիստ է դասապրոցեսը չի խաթարվել, աշակերտներն էլ անհոգ, ֆուտբոլի դաշտում գնդակ են տշում։

Այս խորագրի վերջին նյութերը