Լավրովը Բայրամովի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովիհետ քննարկել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ Բաքվի կողմից փակումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են միջանցքում տիրող իրավիճակը՝ ընդգծելով եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը։ Բաքուն հայտարարել է, որ սա «քաղաքացիական ակտիվիստների» և «բնապահպանների» բողոքի ակցիա է հայկական կողմի «անօրինական գործունեության» դեմ։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ՝ քաղաքացիական տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին կոչ է արել նաեւ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ Բաքվի կողմից փակումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են միջանցքում տիրող իրավիճակը՝ ընդգծելով եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը։ Բաքուն հայտարարել է, որ սա «քաղաքացիական ակտիվիստների» և «բնապահպանների» բողոքի ակցիա է հայկական կողմի «անօրինական գործունեության» դեմ։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ՝ քաղաքացիական տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին կոչ է արել նաեւ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Աղբյուրը` tert.am