Լրահոս

22.12.2022 18:10


Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, ըստ դատաբժշկի՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով

Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, ըստ դատաբժշկի՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերին կան հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։

Դեպքի փաստով, սպանություն հատկանիշներով՝ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը