Լրահոս

22.12.2022 18:20


Շրջափակված Արցախում հարսանիք է եղել

Շրջափակված Արցախում հարսանիք է եղել

Չնայած այն հանգամանքին, որ արդեն 11 օր է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանցիների կողմից, արցախցիները փորձում են շարունակել իրենց բնականոն կյանքը, իրականացրել նախապես ծրագրածն։

Շրջափակված Արցախում այսօր հարսանիք է տեղի ունեցել։

«Այսօր՝ 22․12․2022, հենց հիմա Արցախում՝ Ստեփանակերտում, ՀԱՐՍԱՆԻՔ է։

Փակ ճանապարհը և ընդհանրապես ոչինչ չի խանգարելու որ ապրի երկիրս, ազգս շատանա։

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:

Շնորհավոր ուժեղ ղարաբաղցիք, դուք սեր եք»,-գրել է օգտատեր Քրիստինա Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը