2011թ. սեպտեմբերի 23-ին ժամը 11-ին Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազատության պողոտայի թիվ 128 դպրոցից ներքև գտնվող խաչմերուկի փողոցային անցման վերաներկման միջոցառում ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզ-մաթ դպրոցի և թիվ 128 դպրոցի աշակերտների անմիջական մասնակցությամբ: Նման միջոցառման մեջ ներգրավված լինելով` դպրոցահասակների շրջանում աստիճանաբար ձևավորվում է հանրային պատասխանատվության զգացումը: Փողոցային անցման վերաներկմանը զուգահեռ դպրոցահասակները ճանապարհային անվտանգության նախազգուշացնող թռուցիկներ բաժանեցին Ազատության պողոտայի անցորդներին և սխալ փողոցն անցնող հետիոտներին` հորդորելով չխախտել երթևեկության կանոնները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ճանապարհային Ոստիկանության, Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչներ, ֆիզ-մաթ դպրոցի և թիվ 128 դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:
Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը Counterpart Armenia կազմակերպության աջակցությամբ մայիս ամսից իրականացնում է “Անվտանգությունը քո ձեռքերում է” ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է “Անվտանգությունը քո ձեռքերում է” դասընթաց ԵՊՀ-ին ասռընթեր Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզ-մաթ դպրոցում: Այս նպատակով կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց` դպրոցի ուսուցիչների համար` ճանապարհային կանոնների դասավանդման վերաբերյալ, տպագրվել և դպրոցների բոլոր աշակերտների են տրամադրվել ուսումնական ձեռնարկներ` ըստ տարիքային խմբերի: Մշակվել են նաև ճանապարհային անվտանգության նախազգուշացնող ուսումնական ցուցապաստառներ` դպրոցներում ճանապարհային անվտանգության անկյուններ ստեղծելու և այդ անկյուններում փակցնելու նպատակով:
Բացի այդ հունիս ամսին ՃԱԱԽ-ի նախաձեռնությամբ անց են կացվել համայնքների անվտանգության ապահովման նպատակով վտանգավոր ճանապարհահատվածների ինժեներական լուծման անհրաժեշտության հարցի (ինչպիսիսք են վերգետնյա անցումների կառուցումը, որն իրականացվել և իրականացվում է Ազատության պողոտայի վրա), ինչպես նաև դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդման հարցի շուրջ քննարկումներ:
Դպրոցահասակները ներկում են փողոցային անցումները