Լրահոս

22.12.2022 20:13


Երևանում փոշու պարունակությունը դարձյալ գերազանցել է թույլատրելի չափը

Երևանում փոշու պարունակությունը դարձյալ գերազանցել է թույլատրելի չափը

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանի որոշ բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մասնավորապես` փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափն Արարատում դեկտեմբերի 12-16-ը և 18-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 13-ին, 14-ին և 16-ին, Վանաձորում՝ դեկտեմբերի 16-ին և 18-ին։

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափը Երևանի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ դեկտեմբերի 17-ին և 20-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 18-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

Այս խորագրի վերջին նյութերը