Լրահոս

23.09.2011 17:15


Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով սեպտեմբերի 26-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար  քննության կազմակերպման գործընթացը:

Քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. •դիմում նախարարի անունով /Ձև -2/. • վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ վկայականի պատճենը. •բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. •աշխատանքային գրքույկի պատճենը. •անձնագրի պատճենը, •3x4 չափսի մեկ   լուսանկար։ Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին: Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը   պետք է ներկայացնել  2011թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483/:

Այս խորագրի վերջին նյութերը