Դոնեցկի բժիշկները չեն համարձակվել վիրահատել Ռոգոզինին՝ վնասվածքի բարդության պատճառով
Դոնեցկի և Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել վիրահատել «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար վիրավոր Դմիտրի Ռոգոզինին՝ վնասվածքի բարդության պատճառով. նրան կտեղափոխեն Մոսկվա, հայտնել է«Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարի օգնականը։
«Առայժմ Դմիտրի Օլեգովիչին չեն վիրահատել, Դոնեցկի և Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել կատարել վիրահատությունը՝ հաշվի առնելով դրա բարդությունը: Մոսկվա տեղափոխվելուց հետո բժիշկների խորհուրդը որոշում կկայացնի բժշկական օգնության անհրաժեշտության մասին»,-ասել է նա։
Հարվածը հասցվել է Դոնեցկի հյուրանոցին, որտեղ գիշերը տեղի է ունեցել Ռոգոզինի մասնակցությամբ հանդիպումը։ Նա հոսպիտալացվել է ողնաշարի շրջանում ականի բեկորով։ Ավելի ուշ տեղի բժիշկները հայտնել են, որ օտար մարմինը հեռացնելու հնարավորություն չեն տեսնում։ Միաժամանակ, ինքը՝ պաշտոնյան, սկզբում հրաժարվել է հեռանալ հանրապետության մայրաքաղաքից, քանի դեռ մյուս վիրավորների վիճակը չի կայունացել, սակայն ավելի ուշ նա և ևս երկու տուժածներ, այնուամենայնիվ, տեղափոխվել են Դոնի Ռոստովի հիվանդանոց։
Ռոգոզինը հայտնել է, որ հարվածը հասցվել է «նեղ շրջապատում աշխատանքային հանդիպման ժամանակ»։ «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարը վերջին մի քանի ամիսներին ապրել է այս հյուրանոցում, և ութ տարի Ուկրաինայի զինված ուժերը երբեք չեն գնդակոծել նշված վայրը։
Մահացել է ևս երկու մարդ, ովքեր եղել են Ռոգոզինի կողքին։

Աղբյուրը՝ tert.am