2022-ին ամբողջ աշխարհում միլիարդատերերը կորցրել են մոտ 2 տրիլիոն դոլար. Forbes
Forbes-ի գնահատմամբ՝ 2022 թվականին ամբողջ աշխարհում միլիարդատերերը կորցրել են մոտ երկու տրիլիոն դոլար (մոտ 1,9 տրիլիոն դոլար):
Դեկտեմբերի 9-ի դրությամբ մեծահարուստների ընդհանուր կարողությունը 13,8 տրիլիոն դոլարից նվազել է մինչև 11,9 տրիլիոն դոլար: Միլիարդատերերի թիվը 2671-ից նվազել է 2523-ի։ Ամենաշատը տուժել են տեխնոլոգիական ոլորտի 300 միլիարդատերերը, որոնք այս տարի միասին կորցրել են 1 տրիլիոն դոլար: Օրինակ՝ Amazon-ի արժեթղթղերի գինը փլուզվել է գրեթե 50 տոկոսով, ինչի հետևանքով ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 80 միլիարդ դոլար։
Հրատարակությունն Իլոն Մասկին անվանել է ամենամեծ անհաջողակը։ Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին նրա կարողությունը նվազել է 115 միլիարդ դոլարով։Ընդհանուր առմամբ, ամերիկացի միլիարդատերերը միասին կորցրել են 660 միլիարդ դոլար, չինացի միլիարդատերերը՝ 620 միլիարդ դոլար, իսկ ռուս միլիարդատերերը՝ 150 միլիարդ դոլար: Մասկը դեկտեմբերի 14-ին կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Գործարարը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին։ Ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 147,9 մլրդ դոլար, իսկ Առնոյի ու նրա ընտանիքի կարողությունը՝ 179,3 մլրդ դոլար։
2022-ին ամբողջ աշխարհում միլիարդատերերը կորցրել են մոտ 2 տրիլիոն դոլար. Forbes
Forbes-ի գնահատմամբ՝ 2022 թվականին ամբողջ աշխարհում միլիարդատերերը կորցրել են մոտ երկու տրիլիոն դոլար (մոտ 1,9 տրիլիոն դոլար):
Դեկտեմբերի 9-ի դրությամբ մեծահարուստների ընդհանուր կարողությունը 13,8 տրիլիոն դոլարից նվազել է մինչև 11,9 տրիլիոն դոլար: Միլիարդատերերի թիվը 2671-ից նվազել է 2523-ի։ Ամենաշատը տուժել են տեխնոլոգիական ոլորտի 300 միլիարդատերերը, որոնք այս տարի միասին կորցրել են 1 տրիլիոն դոլար: Օրինակ՝ Amazon-ի արժեթղթղերի գինը փլուզվել է գրեթե 50 տոկոսով, ինչի հետևանքով ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 80 միլիարդ դոլար։
Հրատարակությունն Իլոն Մասկին անվանել է ամենամեծ անհաջողակը։ Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին նրա կարողությունը նվազել է 115 միլիարդ դոլարով։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի միլիարդատերերը միասին կորցրել են 660 միլիարդ դոլար, չինացի միլիարդատերերը՝ 620 միլիարդ դոլար, իսկ ռուս միլիարդատերերը՝ 150 միլիարդ դոլար: Մասկը դեկտեմբերի 14-ին կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Գործարարը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին։ Ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 147,9 մլրդ դոլար, իսկ Առնոյի ու նրա ընտանիքի կարողությունը՝ 179,3 մլրդ դոլար։
Աղբյուրը՝ tert.am