Լրահոս

23.09.2011 18:48


WikiLeaks. Սերժ Սարգսյանը փորձում է տարբերվել Ռոբերտ Քոչարյանից

WikiLeaks. Սերժ Սարգսյանը փորձում  է տարբերվել Ռոբերտ Քոչարյանից

Ամերիկյան դիվանագետների Wikilieaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկում, որ թվագրված է 2008թ-ի հունիսի 9-ի ամսաթվով, խոսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ընտրած արտաքին քաղաքական կուրսի ու դրա նպատակների մասին:

«Սերժ Սարգսյանի համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցելությունը հնարավորություն է ցույց տալու տեղի բնակչությանը, որ ինքը տարբերվում է Քոչարյանից: Ս. Սարգսյանը պատշաճ ակտիվություն չի ցուցաբերում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու և իր դիրքերը պետության ներսում ամրապնդելու համար: Նա որոշել է օգտագործել արտաքին քաղաքականությունը: Մեզ անհրաժեշտ է նրա վրա մաքսիմալ կերպով ճնշում գործադրել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը