Աշխարհ

23.12.2022 18:56


Փարիզում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Փարիզում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Փարիզի կենտրոնում 69-ամյա տղամարդը հրաձգություն է սկսել, որի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին՝ առանց նրա կողմից դիմադրության: Հրաձգության շարժառիթի կամ թիրախի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նշվում է, որ կասկածյալը ֆրանսիացի է և նախկինում հայտնի է եղել ոստիկանությանը երկու մահափորձերի առնչությամբ:

Ականատեսները հայտնել են, որ 7-8 կրակոց են լսել: Դեպքը տեղի է ունեցել Château d'Eau մետրոյի կայարանի մերձակայքում, որտեղ գտնվում է քրդական մշակութային կենտրոն, մի շարք ռեստորաններ և խանութներ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը մեկնել է դեպքի վայր:

Այս խորագրի վերջին նյութերը