Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Հայաստան
Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց «Արևիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։
Նա հայտնեց, որ երեխային տեղափոխելու համար միջնորդել է Կարմիր խաչը. «Երեխան կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Նրան ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,-ասաց նա։

Նշենք, որ երեխայի վիճակը ծանր է։