Աշխարհ

24.12.2022 14:34


Պուտինն ու Ալիևն անդրադարձել են եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրագործման որոշ հարցերի

Պուտինն ու Ալիևն անդրադարձել են եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրագործման որոշ հարցերի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք կապված են, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը