Տնտեսական

25.04.2009 12:09


«Ռուսաստանյան երկաթուղիները» կվերանայի «Հարավկովկասյան երկաթուղիներում» ներդրումների կառուցվածքը

«Ռուսաստանյան երկաթուղիները» կվերանայի «Հարավկովկասյան երկաթուղիներում» ներդրումների կառուցվածքը

«Ռուսաստանյան երկաթուղիների» դուստր ձեռնարկությունների դեպարտամենտի ղեկավար Գլեբ Ֆեդուլովը հայտարարել է, որ Հայաստանի տրանսպորտի նախարարության հետ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի՝ երկաթուղում առաջիկա երեք տարիների ներդրումային քաղաքականության վերաբերյալ։

Մինչև 2015 թվականը նախատեսած ներդրումների ընհանուր ծավալը կմնա անփոփոխ, խոսքը «Հարավկովկասյան երկաթուղիների» ենթակառուցվածքում և շարժակազմում ներդրումներին է վերաբերվում, հայտնում է «Ռուսաստանյան երկաթուղիների» «Գուդոկ» պաշտոնաթերթը։

Ներդրումների կառուցվածքի վերանայումը, ըստ Ֆեդուլովի, հիմնականում պայմանվորված է այն բանով, որ անցած տարում «Հարավկովկասյան երկաթուղիների» նախկին ղեկավարությունը միջոցները ծախսել է «ոչ այն կարգով», որ նախատեսված էր ներդրումային ծրագրով։ Նախորդ տարվան հատկացված միջոցները պետք է ծախսվեին ենթակառուցվածքի և շարժակազմի (վագոններ, լոկոմոտիվներ) վրա, սակայն այդ գումարներով միայն վագոններ են ձեռք բերվել, ինչն առաջացրել է կառավարչի դժգոհությունը։

«Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրենների խորհուրդը հանձնարարել է ընկերության գլխավոր տնօրեն Շեվքեթ Շայդուլինին՝ ՀՀ կառավարության հետ համաձայնեցնել առաջիկա տարիների ներդրումային ծրագիրը՝ հաշվի առնելով նախորդ տարվա ծախսերի կառուցվածքի փոփոխությունները։

Ըստ «Հարավկովկասյան երկաթուղիների» պաշտոնական տեղեկատվության՝ տնօրենների խորհուրդը 2009 թ. ներդրումների ծավալը հայտարարել է 2.6 մլրդ. ռուբլի։ Անցյալ տարվա ծավալը 2.5 մլրդ. ռուբլի էր, որից իրացվել էր 1 մլրդ. ռուբլին։

«Ռեգնում»

Այս խորագրի վերջին նյութերը