Հնագետները մայաների մեծ բնակավայր են հայտնաբերել՝ գնդակով ծիսական խաղերի համար նախատեսված մարզադաշտերով
Մի քանի երկրների գիտնականներից կազմված թիմը Գվատեմալայի հյուսիսում հայտնաբերել է մայաների քաղաքակրթության 2000-ամյա հսկայական բնակավայր։ Հետազոտությունը հրապարակվել է Ancient Mesoamerica ամսագրում:
Գիտնականները, տարածքն ուսումնասիրելու համար, օգտագործել են LiDAR տեխնոլոգիան, որն սկզբունքորեն նման է ռադարին, սակայն հիմնված է լազերային ճառագայթման վրա, այլ ոչ թե ռադիոալիքների: Լազերը թույլ է տալիս հայտնաբերել արևադարձային անտառների խիտ բուսականության տակ թաքնված առարկաներ։
LiDAR-ը գիտնականներին թույլ է տվել հայտնաբերել հնագույն քաղաքակրթության հետքեր՝ մոտ 1700 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ավելի քան հազար բնակավայրերից կազմված: Այս հայտնագործությունը հերքում է այն տեսությունները, որ վաղ Մեսոամերիկյան բնակավայրերը սակավաբնակ են եղել։ Արահետների ընդհանուր երկարությունը հասել է մինչև 180 մետրի, ինչը մարդկանց համար հեշտացրել է հարևան բնակավայրեր այցելելը։
Հետազոտողները ապացույցներ են գտել նաև մեծ հարթակների և բուրգերի, ինչպես նաև գնդակով ծիսական խաղերի համար նախատեսված մարզադաշտերի: Սա խոսում է այն մասին, որ որոշ բնակավայրեր զգալի տնտեսական և քաղաքական նշանակություն են ունեցել։ Հետազոտողները պարզել են նաև, որ քաղաքակրթության ներկայացուցիչները կառուցել են ջրանցքներ և ջրամբարներ՝ ջրի շարժման և պահեստավորման համար, ինչը նրանց թույլ է տվել ջուր ունենալ չոր ժամանակահատվածում:

Աղբյուրը՝ news.am