Աշխարհ

24.12.2022 21:34


«Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի համաշխարհային եկամուտը կազմել է 600 միլիոն դոլար

«Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի համաշխարհային եկամուտը կազմել է 600 միլիոն դոլար

«Ավատար»-ի սիքվելը շարունակում է գերիշխել համաշխարհային կինովարձույթում: «Ջրի ճանապարհը» հատել է 600 միլիոն դոլարի շեմը և գերազանցել է ԱՄՆ-ի տարվա ամենաշատ եկամուտ ունեցող «Թոր 4» և «Բեթմեն» ֆիլմերի հաջողությունը։

ԱՄՆ վարձույթում ժապավենը վաստակել է 183 միլիոն դոլար, իսկ միջազգային տարածքները ֆիլմին բերել են 426,8 միլիոն դոլար։ Հիմնական շահութաբեր շուկաները, բացի ԱՄՆ-ից, մնում են Չինաստանը (70,5 միլիոն), Ֆրանսիան (37 միլիոն դոլար) և Կորեան (32,1 միլիոն դոլար):

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը