Աշխարհ

25.12.2022 19:36


Նման երկրներին այսուհետ չի կարելի վստահել. Լավրովն ամփոփել է 2022 թվականը

Նման երկրներին այսուհետ չի կարելի վստահել. Լավրովն ամփոփել է 2022 թվականը

2022 թվականին պարզ դարձավ, թե համաշխարհային հարթակում ում հետ կարելի է պայմանավորվել,և ով՝ վստահություն չի առաջացնում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով, իր կարծիքով, հեռացող տարվա գլխավոր արդյունքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ իրավիճակը համաշխարհային հարթակում «վերջնականապես և անդառնալիորեն պարզվել է»։

Ռուսաստանը տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում, և ով ինչ մտադրություններով ու ծրագրերով է փորձում հետայսու գործել։ Բացի այդ, պարզ դարձավ, թե ում հետ կարող է երկիրը բանակցել, իսկ ում հետ վստահելի հարաբերություններ ունենալն անհնար է, հավելել է Լավրովը:

Նման երկրներին «այսուհետ չի կարելի վստահել», եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը