Գրիգոր Մինասյանը «պավլիկմարոզովյան» ախտանիշով է տառապում․ Ավետիք Իշխանյան
Չեմ ասի, որ այս նշանակումն անակնկալ էր, որովհետև այս իշխանությունը՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ նշանակումներ անելիս ոչ թե հաշվի է առնում որևէ անձի մասնագիտական կարողությունները կամ իր կուսակցության անդամ լինելը, այլ առաջնորդվում են «դավաճանության» կանխավարկածով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով Գրիգոր Մինասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակմանը։
«Եթե ուշադրություն դարձնեք՝ այն մարդիկ, ովքեր կուսակցությանը կամ ընտնիքին դավաճանել են, նրանք բավական լավ դիրքեր են ստանում կամ պաշտոններ։ Օրինակ՝ Հանրապետության նախագահը, որն իրականում վարչապետի «կնիքն» է, դավաճանեց ՀԱԿ-ը և դարձավ նախարար, հետո էլ նախագահ։
Պատգամավորներ՝ Շիրակ Թորոսյանը, Սերգեյ Բագրատյանը դավաճանեցին իրենց կուսակցությունները և դարձան պատգամավորներ, Հայկ Կոնջորյանը դավաճանեց իր կուսակցությունը և բավական բարձր դիրք է զբաղեցնում կուսակցության մեջ։
Գրիգոր Մինասյան, դավաճանեց իր ընտանիքին և դարձավ նախարար։ Սա այս անսկզբունք իշխանության «սկզբունքն» է»։ Անդրադառնալով Գրիգոր Մինասյանին՝ նա ընդգծեց, որ նա ունի «պավլիկմարոզովյան» ախտանիշ։
«Բայց եթե Պավլիկ Մարոզովը գաղափարական էր իր հորը մատնում՝ հանուն կոմունիզմի, ապա Գրիգոր Մինասյանը, երբ իր ընտանիքի նկատմամբ հալածանքներ են՝ դավաճանում է իր ընտանիքին հանուն պաշտոնի և բարեկեցության։ Եթե Պավլիկ Մարոզովը սկզբունքներ ուներ, ապա այստեղ սկզբունքներ չկան, սկզբունքը փողն է և պաշտոնը»։
Դիտարկմանը, թե և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, և Գրիգոր Մինասյանը հանդիսանում են «ԱՄ» իրավաբանական հիմնադիրներ, այստեղ կոռուպցիոն վտանգներ տեսնո՞ւմ է, քանի որ ստացվում է՝ այդ ընկերությունից փաստաբան վարձելու դեպքում անձն անուղղակիորեն վճարում է ԲԴԽ նախագահին և Արդարադատության նախարարին՝ նա նշեց, որ այս մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ Հայաստանում 2018 թ-ից սկսած կոռուպցիան, այդ թվում քաղաքական կոռուպցիան, իր մասշտաբներով ծածկեց 1990 թ-ից մինչև 2018 թթ-ին բոլոր 3 իշխանությունների ժամանակ եղած կոռուպցիային, որովհետև, երբ մենք հիմա նայում ենք պատգամավորներին ու նախարարիներին՝ տարբեր ոլորտներում, ապա ամուսիններ, եղբայրներ, աներորդիներ բազմաթիվ են։
«Օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբայրը հանկարծ հիմնադրում է ընկերություն և սկսում է ասֆալտապատել ողջ Հայաստանը, կամ վարչապետի եղբայրը Ռուսաստանից գալիս է ու դառնում է խոշոր սեփականատեր։ Օրինակները բազմաթիվ են, իսկ այս օրինակը ամբողջ ցուցակում իր պատվավոր տեղն է զբաղեցնում»։